incoming1@edentour.am
AMD
USD
EUR
RUR
ՀԱՅ ՀԱՅ
Գլխավոր > Խմբակային Տուրեր > Սևանա լիճ (Սևանավանք), Դիլիջան (հին քաղաք, Գոշավանք, Հաղարծին)
Սևանա լիճ (Սևանավանք), Դիլիջան (հին քաղաք, Գոշավանք, Հաղարծին)
Տևողությունը:
9-10 ժամ
Շաբաթ/10:00
28.61 USD
հարցնել

Էքսկուրսիա դեպի Սևանա լիճ: Բաց մի թողեք Հայաստանի կապույտ մարգարիտը՝ Սևանա լիճը տեսնելու հնարավորությունը: Այն Հայաստանի ամենամեծ լիճն է և Կովկասի ամենագեղեցիկ լճերից մեկը։ Նրա բյուրեղյա մաքուր ջուրը, մաքուր օդը, ժայռերը, վայրի լողափերը, անտառներով խիտ ծածկված լանջերը, ալպյան մարգագետինները կգրավեն Ձեր սիրտը: Եկեղեցիները ուսումնասիրելու համար անհրաժեշտ է բարձրանալ թերակղզի, որի  բարձունքից բացվում է հիասքանչ տեսարան: Այս տուրի շրջանակներում դուք կտեսնեք Սևանավանքը։ Վանքը կառուցվել է 874 թվականին Աշոտ Բագրատունու դստեր՝ Մարիամ թագուհու հրամանով։ Երկնագույն երկնքի և փիրուզագույն լճի ֆոնին Ս. Առաքելոց և Ս. Աստվածածին եկեղեցիները աննկարագրելի տպավորություն են թողնում:

Նույն օրը դուք կծանոթանաք նաև հայկական Շվեյցարիային՝ Դիլիջանին։ Քաղաքն աչքի է ընկնում հայկական ավանդական ճարտարապետությամբ և գեղեցիկ բնությամբ։

Այնուհետև կկատարենք Փոքր շրջայց Հին Դիլիջանում և կմեկնենք քաղաքից դուրս՝ Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա՝ Իջևանի լեռնաշղթայի անտառապատ հովտում է գտնվում Հաղարծինի վանքը (11-12դդ.):

Մեր շրջագայության հաջորդ կետը Գոշավանքի վանական համալիրն է(12-13-րդ դդ.), որը միջնադարյան Հայաստանի մշակութային, կրթական և կրոնական խոշորագույն կենտրոններից է: Այնուհետև վերադարձ Երևան:

հարցում

WhatsApp Telegram
© 2026 EdenTour. All rights reserved.