incoming1@edentour.am
AMD
USD
EUR
RUR
ՀԱՅ ՀԱՅ
Գլխավոր > Խմբակային Տուրեր > Շրջայց Երևանում` Էրեբունի թանգարան,«Մեգերյան Կարպետ» գորգերի գործարան, Արարատ կոնյակի գործարան
Շրջայց Երևանում` Էրեբունի թանգարան,«Մեգերյան Կարպետ» գորգերի գործարան, Արարատ կոնյակի գործարան
Տևողությունը:
5-6 ժամ
Չորեքշաբթի/10:00
28.87 USD
հարցնել

Առաջինը կշրջեք մայրաքաղաք Երևանով, որն ավելի հին է, քան Հռոմը: Դուք կտեսնեք Հյուսիսային պողոտան, Կարապի լիճը և Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, կդիտեք Վերնիսաժի նկարները՝ Սարյանի արձանի շուրջ: Հաջորդիվ կզբոսնեք Կասկադ ճարտարապետական համալիրի տարածքում, որտեղ ներկայացված են ժամանակակից վարպետների քանդակներ:

Այցելություն «Էրեբունի» թանգարան: Երևան քաղաքի հիմնադրման պատմության թանգարանը կառուցվել է 1968 թվականին Արին-Բերդ բլրի ստորոտին, որի գագաթին գտնվում էր ուրարտական Էրեբունի միջնաբերդը՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքը։ Այն ուրարտական թագավորության քաղաքատիպ ամենավաղ և խոշոր բնակավայրն է՝ Հին Արևելքի հզոր ստրկատիրական պետություններից մեկը, որը եղել է երկրի կարևորագույն ռազմական հենակետն ու վարչատնտեսական կենտրոնը։

Այնուհետև կուղևորվեք դեպի «Մեգերյան Կարպետ» գորգերի գործարան: Ձեռագործ եզակի գորգերի արտադրությունը Երևանում սկսվել է 2002թ-ից: Էքսկուրսիայի ընթացքում կտեսնեք գորգագործության վարպետության դասեր, կուսումնասիրեք, թե ինչպես են պատրաստվում հին հայկական մշակույթի ավանդույթները պահպանող զարմանահրաշ գորգերը:

Այնուհետև «Արարատ»  կոնյակի գործարանում Դուք հնարավորություն կունենաք համտեսել կոնյակի հայտնի տեսակները: Համտեսում։ «Հայկական բրենդներ» առևտրի կենտրոն (գնումներ ըստ ցանկության):


հարցում

WhatsApp Telegram
© 2026 EdenTour. All rights reserved.