Warning: Undefined variable $ress in /var/www/edentours/data/www/new.edentour.am/core/get_singhtseings.php on line 28
Դաշտադեմ ամրոց Eden Tour
incoming1@edentour.am
AMD
USD
EUR
RUR
ՀԱՅ ՀԱՅ
Գլխավոր > Տեսարժան վայրեր > Դաշտադեմ ամրոց
Դաշտադեմ ամրոց

 

 

Ամրոցը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային մասում։ Գրավոր աղբյուրներում տեղեկություններ չեն պահպանվել ամրոցների համալիրի կառուցման ժամանակաշրջանի մասին։ Ամենահին ամրոցը ամրոց-միջնաբերդն է։ Ենթադրվում է, որ ամրոցը կառուցվել է Կամսարականների կողմից 7-րդ դարում՝ ուրարտական շրջանի կառույցի հիմքի վրա։

 

Այն հատակագծով քառանկյուն, սրահաձև, աշտարակներով ամրացված եռահարկ կառույց է՝ կառուցված կարմրավուն տուֆի մաքուր սրբատաշ քարերով։ Դահլիճը թաղածածկ է, պատերը ներսից սվաղված են, հատակը սալիկապատված է։ Պատուհաններ չկան, լուսավորությունն իրականացվում էր երդիկների՝ առաստաղի լուսային բացվածքների միջոցով։ 

Հարավ-արևմտյան աշտարակի վրա պահպանվել է արաբական արձանագրություն, որը վկայում է, որ 1174 թվականին Անիի սուլթան իբն Շավուր Շաթադինը դրսից ամրացրել է ամրոց-միջնաբերդը բազմանկյուն և հատակագծով կլոր բուրգաձև աշտարակներով։

Ի տարբերություն երդիկներով լուսավորված դահլիճի, աշտարակների ներքին տարածքներն ունեին պատուհաններ։

Միակ մուտքը բացվում էր հարավ-արևմտյան անկյունում։ Դուռը քարե է։

 

Այցելեք այս հնագույն ամրոցը ՝ ծանոթանալու միջնադարի ամրոցների կառուցման նրբություններին:





WhatsApp Telegram
© 2026 EdenTour. All rights reserved.