incoming1@edentour.am
AMD
USD
EUR
RUR
ՀԱՅ ՀԱՅ
Գլխավոր > Խմբակային Տուրեր > Էջմիածին, Էջմիածնի գանձեր թանգարան, Զվարթնոց
Էջմիածին, Էջմիածնի գանձեր թանգարան, Զվարթնոց
Տևողությունը:
4-5 ժամ
Չորեքշաբթի/10:00
23.36 USD
հարցնել

Ուղևորություն դեպի յուրաքանչյուր հայի համար ամենասուրբ վայր ՝ Հայոց Վատիկան` Էջմիածին Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական նստավայրը: Հայերի կողմից քրիստոնեության ընդունումից ի վեր այստեղ է գտնվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը։ Այս վայրում են պահվում քրիստոնեական շատ նշանակալի մասունքներ՝ Քրիստոսին խոցած գեղարդը, Նոյան Տապանի մասնիկը և Ս.Գրիգոր Լուսավորչի Աջը: Դուք նաև կուսումնասիրեք 603 թվականին կառուցված Սուրբ Գայանե Բազիլիկան, 618 թվականին կառուցված Սուրբ Հռիփսիմե տաճարը և ավելի ուշ՝ Սուրբ Շողակաթ եկեղեցին։ Այս բոլոր եկեղեցիները Էջմիածնի Մայր տաճարի հետ միասին ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության մշակութային ժառանգության ցանկում։ Այցելություն «Էջմիածնի գանձեր» թանգարան: Հետդարձի ճանապարհին կուսումնասիրեք Զվարթնոցի հնագույն Մայր տաճարի ավերակները։ Էջմիածնի Հրապարակի հարևանությամբ է գտնվում Մայր տաճարը, որը հիմնադրվել է մ.թ. 301 թվականին ։ Այնուհետև վերադարձ Երևան:

հարցում

WhatsApp Telegram
© 2026 EdenTour. All rights reserved.