Ուղևորություն դեպի յուրաքանչյուր հայի համար ամենասուրբ վայր ՝ Հայոց Վատիկան` Էջմիածին Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական նստավայրը: Հայերի կողմից քրիստոնեության ընդունումից ի վեր այստեղ է գտնվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը։ Այս վայրում են պահվում քրիստոնեական շատ նշանակալի մասունքներ՝ Քրիստոսին խոցած գեղարդը, Նոյան Տապանի մասնիկը և Ս.Գրիգոր Լուսավորչի Աջը: Դուք նաև կուսումնասիրեք 603 թվականին կառուցված Սուրբ Գայանե Բազիլիկան, 618 թվականին կառուցված Սուրբ Հռիփսիմե տաճարը և ավելի ուշ՝ Սուրբ Շողակաթ եկեղեցին։ Այս բոլոր եկեղեցիները Էջմիածնի Մայր տաճարի հետ միասին ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության մշակութային ժառանգության ցանկում։ Այցելություն «Էջմիածնի գանձեր» թանգարան: Հետդարձի ճանապարհին կուսումնասիրեք Զվարթնոցի հնագույն Մայր տաճարի ավերակները։ Էջմիածնի Հրապարակի հարևանությամբ է գտնվում Մայր տաճարը, որը հիմնադրվել է մ.թ. 301 թվականին ։ Այնուհետև վերադարձ Երևան:




