incoming1@edentour.am
AMD
USD
EUR
RUR
ՀԱՅ ՀԱՅ
Գլխավոր > Խմբակային Տուրեր > Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն, Սևանա լիճ (Սևանավանք)
Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն, Սևանա լիճ (Սևանավանք)
Տևողությունը:
7-8 ժամ
Ուրբաթ/10:00
28.87 USD
հարցնել

Ուղևորություն դեպի Գառնի: Գառնու տաճարը հայ թագավորների նախկին նստավայրն է, Հայաստանի տարածքում միակ պահպանված հեթանոսական տաճարը։ 

Մեր շրջագայության հաջորդ կետը Գեղարդի վանական համալիրն է՝ ժայռափոր ճարտարապետական եզակի կառույց, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Հանգիստ։ 

Լավաշի թխում. Հայկական լավաշը հայերի էությունն է, այն ոչ միայն հաց է, այլ նաև հավատք, աղոթք, լուսավորվածություն ։ Հայկական հացը մեր սրբությունն է․ աղոթել ենք, աղոթում ենք և կաղոթենք: 

Էքսկուրսիա դեպի Սևանա լիճ: Բաց մի թողեք Հայաստանի կապույտ մարգարիտը ՝ Սևանա լիճը տեսնելու հնարավորությունը: Այն Հայաստանի ամենամեծ լիճն է և Կովկասի ամենագեղեցիկ լճերից մեկը։ Նրա բյուրեղյա մաքուր ջուրը, մաքուր օդը, ժայռերը, վայրի լողափերը, անտառներով խիտ ծածկված լանջերը, ալպյան մարգագետինները կհիացնեն Ձեզ։  Եկեղեցիները ուսումնասիրելու համար անհրաժեշտ է բարձրանալ թերակղզի, որի  բարձունքից բացվում է հիասքանչ տեսարան: Այս տուրի շրջանակներում դուք կտեսնեք Սևանավանքը։ Վանքը կառուցվել է 874 թվականին Աշոտ Բագրատունու դստեր՝ Մարիամ թագուհու հրամանով։ Երկնագույն երկնքի և փիրուզագույն լճի ֆոնին Ս. Առաքելոց և Ս. Աստվածածին եկեղեցիները աննկարագրելի տպավորություն են թողնում դիտողի վրա: Վերադարձ Երևան: Էքսկուրսիայի ընթացքում մասնակիցներին կհյուրասիրեն զովացուցիչ ըմպելիքներ և բլիթներ: Արժեքը ներառում է բոլոր մուտքի տոմսերը. Մինչև 12 տարեկան երեխաների համար գործում է 50% զեղչ: Բաց մի թողեք հանգստանալու և Հայաստանի ամենագեղեցիկ վայրերը տեսնելու հնարավորությունը:


հարցում

WhatsApp Telegram
© 2026 EdenTour. All rights reserved.