Ուղևորություն դեպի Գառնի: Գառնու տաճարը հայ թագավորների նախկին նստավայրն է, Հայաստանի տարածքում միակ պահպանված հեթանոսական տաճարը։ Մեր շրջագայության հաջորդ կետը Գեղարդի վանական համալիրն է՝ ժայռափոր ճարտարապետական եզակի կառույց, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Հանգիստ։ Լավաշի թխում. Հայկական լավաշը հայերի էությունն է, այն ոչ միայն հաց է, այլ նաև հավատք, աղոթք, լուսավորվածություն ։ Հայկական հացը մեր սրբությունն է․ աղոթել ենք, աղոթում ենք և կաղոթենք: Էքսկուրսիա դեպի Սևանա լիճ: Բաց մի թողեք Հայաստանի կապույտ մարգարիտը ՝ Սևանա լիճը տեսնելու հնարավորությունը: Այն Հայաստանի ամենամեծ լիճն է և Կովկասի ամենագեղեցիկ լճերից մեկը։ Նրա բյուրեղյա մաքուր ջուրը, մաքուր օդը, ժայռերը, վայրի լողափերը, անտառներով խիտ ծածկված լանջերը, ալպյան մարգագետինները կհիացնեն Ձեզ։ Եկեղեցիները ուսումնասիրելու համար անհրաժեշտ է բարձրանալ թերակղզի, որի բարձունքից բացվում է հիասքանչ տեսարան: Այս տուրի շրջանակներում դուք կտեսնեք Սևանավանքը։ Վանքը կառուցվել է 874 թվականին Աշոտ Բագրատունու դստեր՝ Մարիամ թագուհու հրամանով։ Երկնագույն երկնքի և փիրուզագույն լճի ֆոնին Ս. Առաքելոց և Ս. Աստվածածին եկեղեցիները աննկարագրելի տպավորություն են թողնում դիտողի վրա: Վերադարձ Երևան: Էքսկուրսիայի ընթացքում մասնակիցներին կհյուրասիրեն զովացուցիչ ըմպելիքներ և բլիթներ: Արժեքը ներառում է բոլոր մուտքի տոմսերը. Մինչև 12 տարեկան երեխաների համար գործում է 50% զեղչ: Բաց մի թողեք հանգստանալու և Հայաստանի ամենագեղեցիկ վայրերը տեսնելու հնարավորությունը:




