Գլխավոր > Խմբակային Տուրեր > Սաղմոսավանք, Տառերի պուրակ, Ամբերդ, Կարմրավոր, Օշական
Սաղմոսավանք, Տառերի պուրակ, Ամբերդ, Կարմրավոր, Օշական
Էքսկուրսիա դեպի Սաղմոսավանք: Սաղմոսավանքը գտնվում է Երևանից 20 կմ հեռավորության վրա՝ Քասախ գետի բարձրադիր կիրճի մոտ։ Վանքը հիմնադրվել է 1215 թվականին, երբ Վաչե Վաչուտյան իշխանը հրամայել է կառուցել Սուրբ Սիոն տաճարը։
Հաջորդ կանգառը Հայոց այբուբենի հուշարձանն է, որը ստեղծվել է 2005 թվականին՝ հայոց այբուբենի 1600-ամյակի կապակցությամբ։
Հուշարձանը գտնվում է Արտաշավան գյուղում՝ Արագած լեռան լանջին։
Հաջորդ կանգառը Ամբերդ ամրոցի մոտ է։ Այնուհետև Ձեզ սպասում է հայկական քաղցրավենիքի պատրաստման վարպետության դաս:
Էքսկուրսիան ներառում է նաև շրջայց Կարմրավոր և Օշական եկեղեցիներում:




