incoming1@edentour.am
AMD
USD
EUR
RUR
ՀԱՅ ՀԱՅ
Գլխավոր > Խմբակային Տուրեր > Ծաղկաձոր, Սևանա լիճ (Սևանավանք), Դիլիջան (Գոշավանք, Հաղարծին)
Ծաղկաձոր, Սևանա լիճ (Սևանավանք), Դիլիջան (Գոշավանք, Հաղարծին)
Տևողությունը:
9-10 ժամ
Հինգշաբթի/09:00
31.23 USD
հարցնել

Էքսկուրսիա դեպի Ծաղկաձոր քաղաք: Շրջայց քաղաքում, այցելություն Կեչառիս վանք: Կերթևեկեք ճոպանուղով: Այնուհետև էքսկուրսիա դեպի Սևանա լիճ: Նրա բյուրեղյա մաքուր ջուրը, մաքուր օդը, ժայռերը, վայրի լողափերը, անտառներով խիտ ծածկված լանջերը, ալպյան մարգագետինները կգրավեն Ձեր սիրտը: Եկեղեցիները ուսումնասիրելու համար անհրաժեշտ է բարձրանալ թերակղզի, որի  բարձունքից բացվում է հիասքանչ տեսարան:  Այսօր դուք կայցելեք նաև հայկական Շվեյցարիան՝ Դիլիջան։ Քաղաքն աչքի է ընկնում հայկական ավանդական ճարտարապետությամբ և գեղեցիկ բնությամբ: Փոքր էքսկուրսիա Հին Դիլիջանում և մեկնում քաղաքից դուրս ՝ Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա, Իջևանի լեռնաշղթայի անտառապատ հովտում է գտնվում Հաղարծինի վանքը (11-12-րդ դարեր)։ Մեր շրջագայության հաջորդ կետը Գոշավանքի վանական համալիրն է (12-13-րդ դարեր), որը միջնադարյան Հայաստանի խոշորագույն մշակութային, կրթական և կրոնական կենտրոններից մեկն է: Այնուհետև վերադարձ Երևան:


հարցում

WhatsApp Telegram
© 2026 EdenTour. All rights reserved.