incoming1@edentour.am
AMD
USD
EUR
RUR
ՀԱՅ ՀԱՅ
Գլխավոր > Խմբակային Տուրեր > Խոր Վիրապ, Նորավանք, Տաթև - ճոպանուղի
Խոր Վիրապ, Նորավանք, Տաթև - ճոպանուղի
Տևողությունը:
13-14 Ժամ
Շաբաթ/08:30
51.18 USD
հարցնել

Մենք կուղևորվենք դեպի քրիստոնեության ակունքները՝ Խոր Վիրապ, որտեղ պահպանվում է Հայաստանում քրիստոնեության տարածման պատմությունը. ըստ ավանդության այստեղ 14 տարի օձերով լի խոր փոսի մեջ է մնացել Գրիգոր Լուսավորիչը: Վանքի անունն այդպես էլ թարգմանվում է՝ «խորը փոս»։

Այս վանքը կառուցվել է Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի տեղում, տեղի ամենահին շինությունը՝  Սուրբ Գրիգոր մատուռը կառուցվել է 642 թվականին։ Համալիրի մեջ է մտնում նաև Սբ. Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է ավելի ուշ: Խոր Վիրապ ամրոցի պարիսպներից բացվում է վեհաշուք պատկեր. երևում է Արարատ լեռը՝ Նաիրի երկրի խորհրդանիշը:

Հաջորդ կետը Նորավանքն է՝ միջնադարյան Հայաստանի մշակութային և կրոնական նշանակալի կենտրոններից, որը գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Արփա գետի հովտի կիրճում և շրջապատված է դժվարանցանելի ժայռերով:

Հաջորդիվ կտեսնենք Տաթևի վանքը՝ հնագույն հուշարձան, որը կառուցվել է 9-րդ դարում։ Կարելի է ասել, որ այս համալիրը համարվում է հայկական ճարտարապետության գոհարը։ Վանքի և շրջակա բնության ներդաշնակությունը թույլ է տալիս յուրաքանչյուրին տեղափոխվել դեպի անցյալ և զգալ անցյալի ոգին:

Իսկ դեպի վանք կհասնենք  «Տաթևի թևեր» ճոպանուղով՝ Հայաստանի ամենաերկար ճոպանուղին (5,7 կմ), որը կառուցվել է 2012թ.: Հենց այն Ձեզ կտանի դեպի Հայաստանի բնական և պատմական գանձերը՝ Տաթևի վանական համալիր: Այս ճամփորդությունը թույլ կտա Ձեզ վայելել Որոտան գետի կիրճի հիասքանչ գեղեցկությունը։ Խցիկը շարժվում է ժամում մոտ 37 կմ (23 մղոն) արագությամբ, իսկ միակողմանի ճանապարհորդությունը տևում է մոտ 12 րոպե: Եթե Դուք սուր զգացողությունների սիրահար եք, բայց միևնույն ժամանակ չեք նախընտրում ծայրահեղությունը, ապա գեղատեսիլ կիրճի վրայով նման թռիչքը կարող է հիանալի փոխարինող հանդիսանալ։


հարցում

WhatsApp Telegram
© 2026 EdenTour. All rights reserved.